top of page

Խոչընդոտներ և ձախողման պատճառներ 

Ստարտափների  ձախողման մակարդակը շատ բարձր է: Ըստ ամերիկյան Fortune ամսագրի հետազոտության՝  նորաստեղծ ստարտափների  90% -ը ձախողվում է: Ուսումնասիրել են ամերիկյան 101 ստարտափ: Հետազոտության ժամանակ հաշվի են առնվել ձախողման մեկից ավելի գործոններ:

Մեկ.png
my-visual_46031527 - Copy.png

Ստարտափներն իրենց ճանապարհին հանդիպում են մի շարք խոչընդոտների:

Հայկական ստարտափներում խոչընդոտներն ուսումնասիրելու համար դիտարկել ենք չորս ստարտափ` 4u.am, EarlyOne, Take Ar, Eventor:

Без названия.png
images.jpg

4u.am-ը հայկական արտադրության նվերների և ծաղիկների առաքման օնլայն հարթակ է։

Без названия.jpg

Early one-ը հերթերի կառավարման օնլայն հարթակ է:

Take Ar-ը հավելված է, որի օգնությամբ կարողանում են դպրոցական դասագրքերն ու նրանց պատկերները «կենդանացնել»՝ ներկայացնելով 3D մոդելավորմամբ։

Ծրագիրը ստեղծել են Թալին քաղաքի երկու դպրոցականներ: 

fiol_gradiend_logo_eventor.png

Eventor.am-ը միջոցառումների կազմակերպման օնլայն հարթակ է: Կայքում առկա են տարատեսակ ծառայություններ, այդ թվում՝ ժամանցի վայր, կերպարներ, խաղային շոուներ, ձևավորում և տորթ։

Որակյալ մասնագետների պակաս

Ստարտափները հիմնականում ստեղծվում են փոքր թիմով (միջինը՝ 2-3 հոգի): Տվյալ պարագայում յուրաքանչյուր աշխատող պետք է կատարի ավելի մեծ աշխատանք, քան կաներ սովորական բիզնեսում աշխատելու դեպքում: Ուստի, որակյալ և պատասխանատու թիմի անդամներ գտնելը ամենաբարդ խոչընդոտն է ստարտափներում:

Ստարտափում ամենադժվարը թիմ ձևավորելն ու որակյալ մասնագետներ գտնելն է:

EarlyOne-ի հիմնադիր Գևորֆ Սաֆարյան

 Ստարտափի անդամները անընդհատ պետք է ունենան մասնագիտական աճ: Հիմնադիրները ևս պետք է շատ արագ նոր հմտություններ ձեռք բերեն, որպեսզի ստարտափը ճիշտ ուղղությամբ զարգանա:
 

4u.am-ի համահիմնադիր Լևոն Գալստյան

Սևան Ստարտափ Սամմիթի տնօրեն Վահագն Ռափյանի կարծիքով՝ Հայաստանում ստարտափների զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը  թիմի մոտիվացիայի պակասն է:

«Ունեցել ենք շատ լավ թիմեր, մրցանակներ են շահել, սակայն որոշ ժամանակ անց հետևողական չեն եղել և ստարտափը կանգ է առել». Վահագն Ռափյան: 

Փորձի պակաս և նորարություն

Ստարտափը իր առաջ դնում է խնդիր և փորձում  գտնել դրա լուծման նորարարական տարբերակներ: Այս ճանապարհին թիմը հանդիպում է տարատեսակ մարտահրավերների: Չլինելով տվյալ ոլորտի մասնագետներ՝ շատ հաճախ թիմակիցների փորձի պակասն է խոչընդոտում ստարտափի  զարգացմանը:  

Take Ar ստարտափը ստեղծել են Թալին քաղաքի երկու դպրոցականներ: Տղաները փորձի պակաս են ունեցել, ինչը մեծ խնդիր է եղել:  «3d մոդելներ ստեղծելը բավականին բարդ էր,  քանի որ այդ ոլորտում պրոֆեսիոնալ չէինք». Take Ar-ի համահիմնադիր Վիգեն Խաչատրյան

4u.am-ի համահիմնադիր Լևոն Գալստյանը ներկայացնում է ստարտափում առկա դժվարությունները

fiol_gradiend_logo_eventor.png

Eventor ստարտափը հիմնադրել են երկու ընկերուհիներ, նախքան eventor.am-ը ունեցել են ձախողման փորձ, պատճառը ծրագրավորող չունենալն էր: Ներկայումս երկուսն էլ սովորում են ծրագրավորում:

bottom of page