top of page

Ի՞նչ է հարկավոր ստարտափի զարգացման համար

Без названия.png
Մեկ.png

Նվիրված

թիմ

4u.am-ի համահիմադիր Լևոն Գալստյանի կարծիքով՝  հաջողված ստարտափի համար ամենակարևորը նվիրված թիմ ունենալն է:

Գաղափարին հետամուտ լինել

Take Ar-ի համահիմադիրները նշում են, որ ստարտափի զարգացման համար շատ կարևոր է, որ թիմակիցները  ինքնակրթվեն և մշտապես ուսումնասիրեն  այն ոլորտը, որում ներգրավված են: 

ֆինանսական աջակցություն

Հայաստանում կայացած  և թվով երրորդ Startup Boost Weekend-ի ժամանակ Eventor-ի հիմադիրները գրավել են առաջին հորիզոնականը՝ ստանալով  $600 դրամական պարգև:

Աջակցություն են ստացել նաև Beeline Startup Incubator-ից, Sevan Startup Summit-ից և Epic Startup Incubator-ից:

«Գրանատուս Վենչուրս»-ը Հայաստանի առաջին վենչուրային ընկերությունն է, որն ապահովում է ֆինանսավորում, խորհրդատվություն, ինչպես նաև կապերի լայն ցանց է տրամադրում Հայաստանում հիմնված կամ գործունեություն ծավալող տեխնոլոգիական նորաստեղծ և խոստումնալից ընկերություններին:

Հայաստանում դեռևս չկա մի կազմակերպություն, որը կմիավորի բոլոր վենչուրային ներդրողներին: Այդ պատճառով ստարտափների ֆինանսավորման  գործառույթն ամենից հաճախ իրականացնում  են ինկուբատորները և  հիմնադրամները: 

Երկրում նախատեսվում է ստեղծել Ազգային վենչուրային հիմնադրամ, որի կառավարումը կդրվի միջազգային մակարդակի մասնագետների վրա։  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ ԱՎՀ-ն կձևավորվի պետություն-մասնավոր համագործակցության մեխանիզմի կիրառմամբ։ Ծրագրվում է, որ առաջիկա 5-7 տարիներին հիմնադրամի միջոցները կհասնեն 100 մլն դոլարի՝ ներառյալ պետության միջոցները։ Հիմնադրամի ստեղծմամբ կառավարությունը ձգտում է Հայաստանում ձևավորել բարենպաստ միջավայր, որի դեպքում արտասահմանյան մասնագետներն էլ կգան երկրում աշխատելու:

Ամփոփում

Без названия.png
Մեկ.png

Հայաստանի ստարտափ էկոսիստեմը ներկայումս այնքան էլ զարգացած չէ, սակայն կառավարության առաջնահերթություններից է ստեղծել թվային, նորարարական պետություն: Մշակվում են մի շարք ծրագրեր, պետությունը դրամաշնորհներ է տրամադրում նորաստեղծ ստարտափ ծրագրերին:

Տեղական ոլորտի ստարտափների զարգացումը խոչընդոտող մի շարք հանգամանքեր կան: Ըստ մեր հետազոտության՝ հայկական ստարտափներում առկա խոչընդոտների մեծ մասը կապված է որակյալ մասնագետների և փորձի պակասի հետ: Այնուամենայնիվ, մի շարք հիմնադրամներ և ինկուբատորներ թե՛ կրթական, և թե՛ ֆինանսական ռեսուրսներ են տրամադրում ստարտափներին: Ոլորտի զարգացման և մեծ հեռանկարի համար հարկավոր են մեծ ներդրումներ:Որպեսզի  Հայաստանը «գրավիչ» դառնա վենչուրային ներդրողների համար, հարկավոր է այնպիսի արտադրանք ստեղծել, որը  հնարավորություն կունենա  համաշխարհային շուկայում ևս մրցունակ լինել:

Առաջարկներ

  • Կրթական ոլորտում կատարել փոփոխություններ. դպրոցականներին և ուսանողներին հնարավորինս շատ տալ ստեղծագործական ազատություն, խրախուսել ցանկացած նորարական գաղափար:

  • Հետևելով ամերիկյան փորձին՝ Հայաստանում ևս ստեղծել համալսարաններին կից ստարտափ համայնքներ, այդպիսով ապահովելով կրթություն-աշխատաշուկա ամուր կապը:

Հեղինակ՝ Մերի Մնացականյան

bottom of page